Նոր Զելանդիան մոլորակի առաջին երկրներից է, որն արդեն թևակոխել է 2023 թվական: Ամանորը երկրի ամենախոշոր քաղաքում՝ Օքլենդում, նշել են տպավորիչ հրավառությամբ:
Տոնական հրավառությունն արձակվել է 328 մետր բարձրությամբ Sky Tower աշտարակից:
Անցյալ տարվա ամանորյա հրավառությունը չեղարկվել էր կորոնավիրուսի օմիկրոն տեսակի տարածման պատճառով:
Օքլենդցիները 2023 թվականի հունվարի 1-ի առաջին վայրկյաններից դիտել են հինգ րոպե տևած հրավառություն, որի համար օգտագործվել են 500 կիլոգրամ պիրոտեխնիկական նյութեր:
Տոնի կապակցությամբ լույսերով զարդարված է նաև Օքլենդի Հարբորի կամուրջը, որն աշխարհում ամենամեծ կամուրջներից մեկն է: