Ի՞նչը կարող է համարվել 2022 թվականի խորհրդանիշը՝ թերևս չակերտները, որ փոխում են, ավելի շուտ՝ շուռ են տալիս բառի իմաստը:
Չակերտները հաջողեցին իրենց մեջ առնել տարվա ընթացքում ամենաշատը շրջանառված բառերն ու արտահայտությունները՝ խաղաղություն, ապաշրջափակում, խաղաղապահներ, հավաքական անվտանգության գոտի...
Ինչպես ծուռ հայելիների աշխարհում` բախվեցին բառերն ու իրականությունը, ամբիոններից հնչող հայտարարություններն ու տեղում տիրող իրավիճակը:
2022 թվականը սկսվեց հայ - ադրբեջանական սահմանին բախումով ու զոհերով, բայց միևնույն ժամանակ՝ խաղաղության դարաշրջան բացելու հույսերով:
Տարվա ավարտին խաղաղության խորհրդանիշ աղավնին անշնչացավ ադրբեջանցի էկոակտիվիստ ներկայացող մուշտակով տիկնոջ ձեռքերում՝ այդպես էլ չհասնելով հասցեատիրոջը՝ հայերին...
Տաթևիկ Լազարյանն է ամփոփել տարին.
Your browser doesn’t support HTML5