Լուկաշենկոն ապագայում հրաժարականից հետո կարող է դառնալ Սենատի ցկյանս անդամ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո,արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է խորհրդարանի գործունեությանն առնչվող օրենքները, որոնցից մեկով երկրի նախագահը՝ դադարեցնելով աշխատանքը, ցանկության դեպքում կարող է դառնալ Հանրապետության խորհրդի՝ Սենատի ցկյանս անդամ:

Սենատի նախագահը կունենա երկրի նախագահի պաշտոնակատար դառնալու իրավունք այն դեպքում, եթե նախագահի պաշտոնը նորից թափուր մնա:

Նմանօրինակ օրենք 2020 թվականին ստորագրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն Ռուսաստանի նախագահին տալիս է Սենատի ցկյանս անդամ դառնալու իրավունք:

Լուկաշենկոն մոտ 29 տարի է ղեկավարում Բելառուսը: Նա 1994 թվականին է առաջին անգամ ընտրվել երկրի նախագահ: Դրանից հետո Բելառուսի Սահմանադրությունը պարբերաբար լրամշակվել է, ինչը Լուկաշենկոյին ընձեռել է առաջադրվելու և իշխանության գլուխ մնալու հնարավորություն:

2020 թվականին Լուկաշենկոն վեցերորդ անգամ է առաջադրվել, չնայած մինչ այդ ասել էր, որ «մտադիր չէ կառչել նախագահի աթոռից»:

ԵԱՀԿ-ը, Եվրամիությունը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Բելառւսում տեղի ունեցած բոլոր վերջին ընտրություններն ապօրինի են անվանել: