Հայաստանի ղեկավարությունն այցելել է Եռաբլուր

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Պետության ղեկավարները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակներ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին, ասված է պաշտոնական հաղորդագրություններում: