Ֆուտբոլի արքա Պելեի մահվան կապակցությամբ Բրազիլիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Այդ մասին փաստաթուղթը՝ նախագահ Ժաիր Բոլսոնարուի ստորագրությամբ, տեղադրվել է երկրի պաշտոնական տեղեկատվության կայքում։
Բրազիլիայի նախագահը նաև ցավակցություն է հայտնել Պելեի ընտանիքին ու մերձավորներին։ Թվիթերում նա գրել է, որ Պելեի շնորհիվ աշխարհը ճանաչեց Բրազիլիան։
Լեգենդար ֆուտբոլիստը երեկ մահացավ հիվանդանոցում, որտեղ բուժվում էր քաղցկեղից։ Պելեի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆուտբոլի արքա Պելեն մահացավ