Մոսկվան և Անկարան ձեռնամուխ են եղել Թուրքիայի տարածքում գազային հաբի ստեղծման գործնական աշխատանքներին, այսօր հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։
Նրա խոսքով՝ ծրագրի նախագիծն արդեն իսկ մշակվում է. «Երկու պետությունների ղեկավարների մակարդակով որոշումն արդեն իսկ կայացվել է, և մենք անցել ենք հարցի գործնական կյանքի կոչմանը»։
«Գազպրոմի» ղեկավարի տեղեկացմամբ՝ Թուրքիայի տարածքում գազային հաբի ստեղծումը հնարավորություն կտա «բնական գազի շուկայում հասնել արդար և թափանցիկ գնագոյացման»։
Ամփոփելով 2022 թվականի արդյունքները՝ Միլերը նաև նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կառուցված երկու ստորջրյա գազատարները՝ «Թուրքական հոսքն» ու «Երկնագույն հոսքը» աշխատում են առանց խնդիրների։