Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հարկավոր չէ որևէ կերպ արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի Դաշնությանը բացառելու՝ պաշտոնական Կիևի կոչին:
«Ոչինչ մի արեք: Սա հենց այն դեպքն է, երբ շունը հաչում է, իսկ քարավանը՝ գնում», - այսօր ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Մոսկվան արձագանքի Ուկրաինայի արտգործնախարարության համապատասխան հայտարարությանը։
Դեկտեմբերի 20-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պաշտոնական քայլեր է նախապատրաստում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությունից զրկելու համար։ Սակայն նա խոստովանել է, որ նման գործընթաց սկսելը հեշտ չի լինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոնգրեսականներն առաջարկում են Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիցԱյն, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող դուրս մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, բազմիցս հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ-ը նույնպես կարծում է, որ ՄԱԿ-ի կանոնները փոխել ոչ մի կերպ հնարավոր չէ Ռուսաստանին Անվտանգության խորհրդի անդամությունից զրկելու համար։ Այս մասին երկու շաբաթ առաջ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի կանոնները փոխելու ճանապարհ չի տեսնում. Սպիտակ տուն