Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Կրեմլի կայքը։
«Մենք Ձեզ հետ դեռ երեկ սկսեցինք, և հաջողվեց երեքով խոսել, իհարկե գլխավոր հարցը՝ դա ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումն է, հայ-ադրբեջանական հարաբերությունները, բոլորը, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Այնպես որ, ինչպես պայմանավորվել էինք, այդ բոլոր հարցերը քննարկենք մանրամասնորեն»,- ասել է Պուտինը։
Պուտինն ու Փաշինյանը հանդիպում են ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդհանուր հավաքից հետո նախօրեին վերադարձել է Բաքու։
Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարներն այսօր այցելել են Պետերբուրգի Ռուսական թանգարան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ. Պեսկով