Թայվանը երկարացնում է պարտադիր զինծառայության ժամկետը

Թայվանի զինված ուժերի զորավարժություններ, արխիվ

Թայվանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ «հաշվի առնելով Չինաստանի կողմից աճող թշնամությունը»՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երկարացվում է՝ 4 ամսվա փոխարեն այն կլինի մեկ տարի։ Նոր կարգը վերաբերում է 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածներին։

Չինաստանը Թայվանը համարում է իր անբաժանելի մասը, որը մի օր կվերադարձվի՝ անհրաժեշտության դեպքում նաև ուժով։

ԱՄՆ-ը դեմ է ստատուս քվոյի միակողմանի փոփոխությանը և աջակցում, նաև ռազմական օգնություն է ցուցաբերում Թայվանին։