Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ավելի վաղ հնչած տեղեկատվությունը, որ Սանկտ Պետերբուգում մեկնարկող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ բանակցություններ նախատեսված չեն։
«Այդ ոչ ֆորմալ գագաթնաժողովի ընթացքում, սակայն, երկկողմ շփումներ, իհարկե, կլինեն», - ադրբեջանական АPA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Վերջին անգամ Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ ձևաչափով հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։ Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հնարավորություն կունենան խոսել Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ այս հարցում չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետը մեկնեց Ռուսաստան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում Սանկտ Պետերբուրգում նախատեսված չէ. Պեսկով