«Արևմուտքն Ուկրաինայում զբաղված էր սադրանքներով և այդպես էլ չկարողացավ միջնորդի դեր ստանձնել», - Էրզրումի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Արևմուտքի որդեգրած դիրքորոշման պայմաններում իր երկիրն էր ստիպված միջնորդի դերը ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև։
«Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի արտահանման համաձայնագիրը կնքվեց Թուրքիայի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում Ուկրաինայից դուրս բերված ցորենի 44 տոկոսը տեղափոխվել է Եվրոպա,16 տոկոսը՝ Թուրքիա և 14 տոկոսն՝ աֆրիկյան պետություններ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան․ «Թուրքիան կշարունակի ջանքերը ուկրաինական հացահատիկի արտահանման ուղղությամբ»