Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված չէ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Միաժամանակ նա նշել է, որ բուն գագաթնաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցեն:
Վերջին անգամ Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ ձևաչափով հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։ Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հնարավորություն կունենան խոսել Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ այս հարցում չկան։