Ռուսաստանի և Չինաստանի միջև քաղաքական և ռազմավարական փոխվստահությունը վերջին տարում ամրապնդվել է, երկու երկրների հարաբերությունները «ժայռի պես ամուր են», ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
Ելույթ ունենալով չինական դիվանագիտությանը նվիրված սիմպոզիումում՝ նախարար Ին նշել է, որ 2022 թվականին Ռուսաստանը և Չինաստանը խորացրել են բարեկամական և բարիդրացիական համագործակցությունը, համապարփակ ռազմավարական համագործակցությունը դարձել է «ավելի հասուն և ամուր»։
Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ՝ անտագոնիստական չեն, դրանք հիմնված են չմիավորման և չառճակատման սկզբունքների վրա, հավելել է դիվանագետը:
Անդրադառնալով Միացյալ Նահանգներին՝ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ին և ընդհանուր առմամն մյուս արեւմտյան երկրներին հակազդելու համար, որոնք ձգտում են նսեմացնել իր երկրի իմիջը, Չինաստանի իշխանությունները հաջողությամբ օգտագործել են ՄԱԿ-ի հարթակը: