Պուտինն ու Ալիևը կրկին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Պուտին-Ալիև հանդիպում Սոչիում, 31-ը հոկտեմբերի, 2022թ․

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների գործնական կյանքի կոչմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորաբար, ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման խնդիրները»։

Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն իր ադրբեջանցի պաշտոնակցին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ։

Երեկ էլ Ալիևին շնորհավորել էր Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Ադրբեջանի նախագահն այսօր դառնում է 61 տարեկան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Իլհամ Ալիևի տարեդարձը