Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «բաց և անվտանգ» լինելու մասին հայտարարությունները խաբկանք են և միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձեր, հայտարարել է Արցախի դատախազությունը:
Կառույցը շեշտել է, որ ադրբեջանական կողմը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:
«Բնապահպան ներկայացող անձինք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատված հասել են Ադրբեջանի Հանրապետության պետական մարմինների ուղեկցությամբ, քանզի 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ազատ տեղաշարժն արգելված է», - ասված է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Ադրբեջանը պաշտոնապես հերքում է ճանապարհը փակելու գործընթացին պետության մասնակցությունը, հայտարարում է ճանապարհի բաց և անվտանգ լինելու մասին:
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհի շրջափակված հատվածում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների թվում կան հատուկ ծառայությունների կամ զինված ուժերի նախկին ու գործող ներկայացուցիչներ, ներգրավված են պետական ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների անդամներ», - ընդգծել է դատախազությունը:
Լաչինի միջանցքը արդեն 12 օր փակ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնել ռուս հրամանատարին՝ պահանջելով բացել ճանապարհը