Փարիզում կրակոցների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել

Փարիզում այսօր կրակոցների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Հարձակվողը ձերբակալվել է։ Հաղորդվում է, որ նա 69-ամյա տղամարդ է։ Նա կրակ է բացել քրդական մշակութային կենտրոնում և հարևանությամբ գտնվող վարսավիրանոցում։

Ոստիկանությունը տղամարդու անունը չի հայտնել, բայց նկարագրել է, որ նա «կովկասցու» արտաքին ունի և նախկինում երկու անգամ՝ 2016 և 2021 թվականներին կասկածվել է սպանություններ կատարելու փորձերի համար։

«Ֆրանս Պրեսի» փոխանցմամբ՝ Փարիզի դատախազն ասել է, որ նա կասկածվում է նաև դեկտեմբերի 8-ին երկու միգրանտերի վրա դանակով հարձակվելու մեջ։