Վլադիմիր Պուտինը Ռամզան Կադիրովին շնորհել է Ալեքսանդր Նևսկու շքանշանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, արխիվ, Մոսկվա:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այսօր հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշանը:

«Իմ համեստ աշխատանքի այդօրինակ գնահատականը մեծ պատիվ է ինձ համար: Անսահման հպարտ եմ բոլորիս համար իսկական լիդերի և իսկական հայրենասերի օրինակ հանդիսացող գերագույն գլխավոր հրամանատարի ձեռքից այդ նշանակալից պարգևը ստանալու համար»,- հայտարարել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը դեռ այս տարվա հուլիսին է հաղորդել, որ Պուտինի հրամանագրով արժանացել է Ալեքսանդր Նևսկու շքանշանին: Նախագահին այդ առաջարկը փոխվարչապետ Մարատ Խուսնուլինն է ներկայացրել: