Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած զորավարժությունների հարցը՝ պնդելով, որ դրանք ուղղված չէին Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի դեմ:
Լուկաշենկոն նաև հերքել է շրջանառվող ասեկոսեներն այն մասին, որ Բելառուսը կարող է ներքաշվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմին:
Բարձրաստիճան բելառուսցի զինծառայողների հետ հանդիպման ընթացքում նա, կոնկրետ անուններ չնշելով, ասել է, թե չի կարող բացառել Բելառուսի վրա հարևանների կողմից ագրեսիայի հնարավորությունը:
«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,- ավելացրել է Բելառուսի ղեկավարը:
Այս շաբաթասկզբին նա Մինսկում ընդունել է Բելառուս ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո հազվադեպ է մեկնում արտասահման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը մտադիր չէ կլանել Բելառուսը, վստահեցնում է ՊուտինըԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «բացարձակապես անհիմն է» անվանել ռուս-ուկրաինական պատերազմում Բելառուսի հնարավոր ներգրավման մասին շրջանառվող լուրերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Պնդումները, թե մենք ուզում ենք Բելառուսին համոզել միանալ ռազմական գործողություններին, հիմնազուրկ են»