Քիչ առաջ Սպիտակ տանը մեկնարկել է նախագահ Բայդենի հանդիպումը Ուկրաինայի առաջնորդի հետ, ով առաջին անգամն է արտերկիր մեկնել փետրվարի 24-ից` ռուսական հարձակումից ի վեր:
Ընդունելով հյուրին` Բայդենն ասել է, թե Ամերիկայի ժողովուրդը «հպարտությամբ է աջակցում Ուկրաինային» և համերաշխ է նրա` «արդարացի խաղաղության հասնելու ձգտումների հետ»: Սպիտակ տան ղեկավարը վերստին դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու համար, նշելով, թե Մոսկվան «ձմեռը դարձրել է զենք` սեփական նպատակներին հասնելու համար»:
Զելենսկին, իր հերթին, ասել է, թե իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել Սպիտակ տանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին ու ժողովրդին` այդ ընդունելության ու Ուկրաինային ցուցաբերված աննախադեպ աջակցության համար:
Հանդիպումից հետո երկու առաջնորդները մամուլի ասուլիս կտան, ավելի ուշ Զելենսկին ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին մեկնել է Վաշինգտոն