Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերում ներկայացրել է տեսանյութ, որում ռուս խաղաղապահը մոտենում է բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիներին, խնդրում ճանապարհ բացել դեպի Լաչինի միջանցք խաղաղապահների ավտոշարասյան համար։
«Մերժվելով նա հրամայում է շրջվել և հետ գնալ։
Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց», - կից հավելել է Գեղամ Ստեփանյանը:
The Russian peacekeeper approaches the so-called #Azerbaijan’i “environmentalists” asking to open the road in Lachin corridor for the Russian peacekeepers’ convoy to pass. Being rejected he orders the tracks to turn around and go. Another proof of 🇦🇿 fake narrative. pic.twitter.com/OvOV9BwDcl
— Gegham Stepanyan (@Gegham_Artsakh) December 21, 2022
Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակ է արդեն տասը օր:
Ռուսաստանը ավելի վաղ հայտարարել էր, թե Լաչինի միջանցքը մասնակի գործում է՝ հավանաբար նկատի ունենալով այն, որ բլոկադայի նախորդ օրերին այդտեղով անարգել անցել են ռուս խաղաղապահների բեռները և ընդամենը մեկ հայկական շտապօգնության մեքենա, որը Կարմիր խաչի ուղեկցությամբ կարողացել է Ստեփանակերտից Երևան հասցնել ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդի։
Տասը օր է՝ Հայաստանից Արցախ որևէ մեքենա չի մտել: