Թալիբները Աֆղանստանում փակում են համալսարանները կանանց համար

Թալիբները հայտարարել են Աֆղանստանում կանանց համար համալսարանները փակելու մասին, ասվում է կրթության նախարարի նամակում։ Այս նոր կարգն անմիջապես ուժի մեջ է մտնելու:

Թալիբներն ավելի վաղ արդեն սահմանափակումներ էին մտցրել՝ արգելել էին միջնակարգ կրթությունն աղջիկների համար: Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը մի քանի անգամ իշխանություններին կոչ է արել թույլ տալ աղջիկներին շարունակել կրթությունը՝ մտահոգություն հայտնելով, որ եթե միջնակարգ դպրոց հաճախելու արգելքը շարունակվի, դա կսրի երկրի ճգնաժամը, անվտանգությունը և աղքատությունը:

Երեք ամիս առաջ հազարավոր աղջիկներ և կանայք ողջ Աֆղանստանում համալսարանի ընդունելության քննություններ են հանձնել, սակայն լայնածավալ սահմանափակումներ են դրվել մի շարք առարկաների վրա, ինչպես օրինակ՝ անասնաբուժության, ճարտարագիտության, տնտեսագիտության և գյուղատնտեսության, լրագրության: