Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հանդիպում է ունեցել երկրում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող Վլադանկա Անդրևայի հետ։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Բաքվի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը շեշտել է, որ մեր երկիրը, հանդիսանալով ՄԱԿ-ի ակտիվ անդամ, ակտիվորեն մասնակցում է գլոբալ զարգազման ոլորտում այդ կազմակերպության նախաձեռնություններին»,- ասվում է ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում։
Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը հանդիպման մասին մանրամասներ չի հաղորդում:
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։ Քննարկումը տեղի կունենա Հայաստանի դիմումի հիման վրա: