Բաքու է ժամանել Սերբիայի նախագահ Վուչիչը

Ադրբեջանի նախագահի հրավերով Բաքու է ժամանել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Այցի օրակարգի մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Սա հաջորդում է նախագահ Ալիևի Բելգրադ կատարած այցին։ Անցած ամիս Սերբիայի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարել են ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնելու մտադրության մասին։

Ալիևի հետ բանակցություններից հետո Վուչիչը հայտարարել էր, որ առաջիկայում Բաքու կայցելի՝ «քննարկելու մի շարք ծայրաստիճան կարևոր թեմաներ»։