Anglo-Asian Mining-ն աջակցություն է խնդրում ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և ԵՄ-ից

Anglo-Asian Mining-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռեզա Վազիրլի, արխիվ

Բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դիմել է ՄԱԿ-ին և մի շարք օտարերկրյա պետությունների՝ խնդրելով օգնել վերականգնելու Ղարաբաղում գտնվող մի շարք օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման իր իրավունքները և ընկերության աշխատակիցների համար ապահով ֆիզիկական մուտք ապահովելու Ղըզըբուլաղի (Դրմբոնի) ոսկու, Դեմիրլիի (Կաշենի) պղնձամոլիբդենային հանքավայրերեր ու հարակից տարածքներ:

Ընկերությունը նույն խնդրանքով դիմումներ է ուղարկել նաև ԱՄՆ պետքարտուղարություն, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն և Եվրամիություն:

«Ներկայումս այս երկու հանքավայրերը գտնվում են ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, և դրանցում ոսկու ու այլ օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում է իրականացվում հայկական և այլ ընկերությունների կողմից», - նշվում է ընկերության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արցախում գտնվող մի շարք հանքավայրերի շահագործման իրավունքը Ադրբեջանի իշխանությունները դեռ 25 տարի առաջ են վաճառել Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը դեռ 25 տարի առաջ է վաճառել Դրմբոնի ոսկու հանքի շահագործման իրավունքը ԱՄՆ-ում գրանցված մի ընկերության