Արցախը պաշտպանելու, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելու համար «աշխատում ենք և՛ ՄԱԿ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի հետ», Ասկերանում հանդիպմանն ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Մեր ամենակարևոր նպատակին հասնելու՝ Արցախը պահպանելու ու զարգացնելու համար պետք է օգտագործենք բոլոր միջոցներն ու գործիքները», - նշել է նա:
Արցախը հայկական պահելը ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցն է, հավելել է Ռուբեն Վարդանյանը:
Արդեն ութ օր Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը, որը Արցախի Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհն է: Ըստ Ստեփանակերտի տվյալների՝ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: