Սեպտեմբերյան մարտերի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է. ՔԿ

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այս պահի դրությամբ բոլոր՝ 224 զոհերի ինքնությունները պարզված են, նույնականացման գործընթացն ավարտված է։

«Բազմակողմանի քննություն է իրականացվում յուրաքանչյուր զոհի մահվան հանգամանքները պարզելու, գնահատական տալու համար»,-ավելացրեց Գոռ Աբրահամյանը:

Պաշտոնական Երևանն ավելի վաղ հայտնել էր նաև տարածքային կորուստների մասին՝ հայտարարելով՝ Ադրբեջանը գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ:

Ադրբեջանական կողմը պաշտոնապես շուրջ 80 զոհի մասին է հայտնել: