Եվրամիությունն արդեն առաջիկա ժամերին կարող է եվրոպական շուկա արտահանվող ռուսական գազի առավելագույն գին սահմանելու մասին որոշում կայացնել։ ԵՄ անդամ պետությունների էներգետիկայի նախարարների՝ այսօր Բրյուսելում մեկնարկած հավաքից առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել դաշինքի էներգետիկ հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը։
«Մենք ակտիվորեն աշխատել ենք պետությունների ղեկավարների հետ, և ես կարծում են, որ մենք շատ մոտ ենք վերջնական համաձայնության կայացմանը։ Դա իհարկե բոլորի կողմից փոխզիջումների գնալու շատ լուրջ ոգի է պահանջում», - հայտարարել է եվրահանձնակատարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ռուբլու փոխարժեքն անկում է ապրում