Ադրբեջանի ՊՆ. «Ազատագրված տարածքներում ինժեներական աշխատանքները շարունակվում են»

Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «ազատագրված տարածքներում ինժեներական աշխատանքները շարունակվում են»:

«Տարեսկզբից Քելբաջարի, Լաչինի և Դաշքեսանի շրջանների ուղղություններով անցկացվել են ավելի քան 334 կմ նոր մատակարարման ուղիներ։ Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նշված ուղղություններով ձնից մաքրվել է ընդհանուր 2564 կմ ճանապարհ», - ասված է հաղորդագրությունում: