Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե դատարանները կարող են ուղղել ցանկացած սխալներ, եթե դրանք եղել են: Այդ մասին Էրդողանն ասել է իր հիմնական մրցակիցներից մեկին՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին երկու տարի 7 ամիս ազատազրկման դատապարտելու և քաղաքական գործունեությամբ արգելքի սահմանելու դատարանի որոշումից հետո:
«Դատարանն այդ վճիռն է ընդունել սոսկ այն բանի համար, որ մեղադրյալը վիրավորել է դատավորներին, այստեղ քաղաքական կամ գաղափարական բախում և հակասություն չկա», - ասել է Էրդողանը:
Իմամօղլուն մտադիր է բողոքարկել վճիռը:
Կես տարի անց Թուրքիայում պետք է տեղի ունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ, և Իմամօղլուն համարվել է Էրդողանի հիմնական մրցակիցը: Նա 2019-ին «հիմար» է անվանել դատավորներին, ովքեր ընդունել են տեղական