Ադրբեջանում կորոնավիրուսով ախտահարման օրական ցուցանիշը բարձրացել է ավելի քան 30 տոկոսով

Ադրբեջան է բերվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը, արխիվ

Ադրբեջանում անցած 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով ախտահարման 106 դեպք: Ընդհանուր հաշվով վարակվածների թիվը հասել է 825 հազար 337-ի:

Նախորդ օրը վարակվել է 81 մարդ: Այդպիսով մեկ օրում վարակման դեպքերի թիվն աճել է 30.8 տոկոսով:

Անցած 24 ժամում Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 4 հիվանդ: Ընդհանուր հաշվով Ադրբեջանում համավարակի զոհ է դարձել 9 հազար 993 մարդ:

Այսօրվա դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսից բուժվում կամ կարանտինի պայմաններում է գտնվում 543 մարդ: