Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Լաչինի միջանցքն արգելափակած մարդիկ, որոնք ներկայանում են իբրև էկոակտիվիստներ, մտադիր են շարունակել իրենց ակցիաները:
«Մենք մեր գործողությունները կշարունակենք մինչև չկատարվեն մեր պահանջները», - այսօր Trend-ին ասել է ակցիայի մասնակից Ալի Հուսեյնլին:
Ըստ Trend-ի, ադրբեջանական մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվել են Շուշիի մոտակայքում, որտեղ գտնվում է ռուսաստանցի խաղաղապահների պահակակետը, ակցիա են անցկացնում և բողոքում են «ադրբեջանցի մասնագետներին մոնիտորինգ անցկացնելու հնարավորությունից զրկելու դեմ»:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայերն ապօրինաբար շահագործում են «Ադրբեջանի սեփականությունը հանդիսացող հանքերը»:
Նրանք արգելափակել են Հայաստան-Արցախ միակ ճանապարհն, ինչի հետևանքով Արցախում մարդասիրական ճգնաժամ է առաջանում: Գազի մատակարարումը երեկվանից վերականգնվել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր են ադրբեջանցի էկոակտիվիստները