Հյուսիսային Կորեայում նշել են հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան 11-րդ տարելիցը:
Կիմ Չեն Իրը Հյուսիսային Կորեայի կոմունիստական պետության հիմնադիր Կիմ Իր Սենի որդին է և ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հայրը:
Կիմ Չեն Իրը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 17-ին, ենթադրաբար, սրտի կաթվածից:
Պետական պաշտոնյաները, զինվորականները և հասարակության ներկայացուցիչներն այսօր Փհենյանում հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին և ծաղիկներ են խոնարհել երկու հանգուցյալ լիդերների հուշակոթողին: