Սղաճն աշխարհում և հատկապես եվրոյի շրջանառման գոտում շարունակվում է: Այն նկատվում է նաև Խորվաթիայում և Իսրայելում:
Նոյեմբերին սղաճը եվրոյի գոտում գերազանցել է 10 տոկոսը: Խորվաթիայում այն հասել է 13.5 տոկոսի: Իսրայելում նոյեմբերին սղաճը 5.3 տոկոս է կազմել:
Եվրոյի շրջանառման երկրներում, Խորվաթիայում և Իսրայելում բարձրացել են անշարժ գույքի, կոմունալ ծառայությունների և պարենի գները:
Իսրայելում անշարժ գույքի գինն ավելի քան 20 տոկոսով է բարձրացել: Տների վաճառքը 68 տոկոսով նվազել է: