Ճապոնիան պաշտպանական ծախսերին կտրամադրի Երկրորդ աշխարհամարտից հետո ամենախոշոր գումարը՝ մոտ 320 միլիարդ դոլար առաջիկա հինգ տարվա կտրվածքով:
Տոկիոն դա պատճառաբանում է Չինաստանի ագրեսիվ կեցվածքին հակազդելու անհրաժեշտությամբ:
Այդ գումարով Ճապոնիան կարող է ձեռք բերել հրթիռներ, որոնցով հնարավոր կլինի հարվածներ հասցնել նաև Չինաստանին:
Տոկիոյում չեն բացառում, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման օրինակով Չինաստանը կարող է մի օր հարձակվել Թայվանի վրա, և դա վտանգ կստեղծի հարևանությամբ գտնվող Ճապոնիային պատկանող կղզիների համար:
Վարչապետ Ֆումիո Կիշիդան ասել է, թե «ռազմական նոր բյուջեի հաստատումը պատմական շրջադարձ է երկրի համար»:
Հինգ տարվա կտրվածքով 320 միլիարդ դոլարը կլինի աշխարհում երրորդ ամենախոշոր ռազմական բյուջեն Միացյալ Նահանգներից և Չինաստանից հետո: