Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ընդհանուր անվտանգության, պաշտպանության քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շառլ Ֆրիզը անդրադարձել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք նաև անդրադարձել են, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նաիկոլ Փաշինյանն ու Շառլ Ֆրիզը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է ԵՄ առաքելության դերն անվտանգության և իրավիճակի կայունացման գործում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը չի երկարաձգվի. Բրյուսելը պատճառներ չի նշում