Ֆուտբոլի աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնությանը կմասնակցեն 32 թիմեր, այն կանցկացվի Քաթարում ավարտին մոտեցող աշխարհի ազգային հավաքականների առաջնության ձևաչափով: Այդ մասին ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն:
Հիմա ակումբային առաջնությանը մասնակցում է 7 թիմ: Առաջնությունը կանցկացվի չորս տարին մեկ անգամ:
Ինֆանտինոյի համոզմամբ, դրանից ստացված եկամուտը մեծ խթան կլինի սպորտի զարգացման համար:
Նա ասել է, որ ՖԻՖԱ-ն ենթադրում է 2022-26 թվականների ընթացքում 11 միլիարդ դոլարի եկամուտ ապահովել, ընդ որում այդ հաշվարկում ներառված չէ 2025-ի ակումբային առաջնությունից ակնկալվող գումարը:
2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը համատեղ կանցկացնեն Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան:
Առաջիկա ակումբային առաջնությունը պետք է անցկացվեր այս տարի, սակայն հետաձգվել է Քաթարում ազգային հավաքականների առաջնության կապակցությամբ և տեղի կունենա 2023-ի փետրվարին Մարոկկոյում: