Դիարբեքիրում 9 թուրք ոստիկաններ թեթև վնասվածքներ են ստացել ականված մեքենայի պայթյունից

Քննիչները զննում են պայթյունի վայրը, Դիարբեքիր, 16 դեկտեմբերի, 2022թ.

Թուրքիայի հարավարևելքում՝ Դիարբեքիրի շրջանում պայթել է ճանապարհին կայանված մեքենայում տեղադրված ական:

Թիրախը եղել է այդ պահին ճանապարհով անցնող ոստիկանների փոքր ավտոբուսը: Պայթյունի հետևանքով մի քանի ոստիկաններ թեթև վնասվածքներ են ստացել:

«Առավոտյան 5:10-ին ահաբեկիչները պայթեցրել են ականը: Փառք Աստծո, մեր գործընկերներին ընդամենը ստուգման համար ուղարկել ենք հիվանդանոց: Նրանցից 7-ն արդեն դուրս են գրվել, 2-ը դեռ ստուգվում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Դիարբեքիրի նահանգապետ Ալի Իհսան Սուն:

Պայթեցված մեքենան կայանված է եղել շրջանի ամենախոշոր քաղաքի՝ Դիարբեքիրի կենտրոնից մոտ 10-ը կիլոմետր հեռավորության վրա, մսամթերքի շուկայի մոտակայքում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Իսմայիլ Սոյլուն ասել է, որ ահաբեկչական պայթյունի գործով արդեն կա երկու ձերբակալված:

Դիարբեքիրի բնակչության մեծ մասը քրդեր են: Այդ շրջանում հաճախ են տեղի ունենում զինված միջադեպեր: