Միացյալ Նահանգների 2023 թվականի պաշտպանական բյուջեն ուղարկվել է Սպիտակ տուն՝ նախագահի ստորագրմանը: Երեկ ուշ երեկոյան ամերիկացի սենատորներն ընդունել են օրինագիծը, որը տարեկան պաշտպանական ծախսերի համար նախատեսում է ռեկորդային 858 միլիարդ դոլար՝ 45 միլիարդ դոլարով ավելի, քան նախագահ Ջո Բայդենի առաջարկածը:
Օրինագիծը նաև չեղարկում է ԱՄՆ զինվորականների համար պարտադիր COVID պատվաստումների պահանջը:
Պենտագոնի տարեկան բյուջեն ընդունվեց քվեների երկկուսակցական ճնշող մեծամասնությամբ՝ 83 կողմ, 11 դեմ:
Դեմ են քվեարկել լիբերալները, ովքեր դեմ են ռազմական բյուջեի անընդհատ աճին, և ֆիսկալ պահպանողականները, ովքեր ցանկանում են խստացնել ծախսերի նկատմամբ վերահսկողությունը:
Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է օրինագիծը:
Ակնկալվում է, որ նախագահ Բայդենն անմիջապես կստորագրի օրենքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ Սենատը 2023-ի համար 850 մլրդ դոլար պաշտպանական բյուջե է համաձայնեցրել