Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ ռուսական ուժերի կողմից այսօրվա հրթիռակոծության հետևանքով Խերսոնում երկու մարդ է զոհվել:
«Թշնամին կրկին հարվածել է քաղաքի կենտրոնին՝ 100 մետր հեռու Խերսոնի շրջանային ռազմական օկրուգի շենքից, որը երեկ է հարձակման ենթարկվել։ Կան տեղեկություններ երկու զոհ մասին։ Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները», - Տելեգրամի իր ալիքում գրել է Տիմոշենկոն։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ռուսական ուժերը ավելի քան 80 անգամ հրթիռակոծել են Խերսոնը:
Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում անմիջապես ստուգել հակամարտող կողմերի հայտնած տեղեկությունները: