Էրդողանը Պուտինին առաջարկել է Ասադի հետ եռակողմ հանդիպում կազմակերպել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել։

«Ես Պուտինին առաջարկել եմ անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հանդիպում, և նա դրական է արձագանքել նախաձեռնությանը։ Սա սկիզբ կդնի բանակցությունների շարքին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Մոսկվայից և Դամասկոսից առայժմ չեն մեկնաբանել Թուրքիայի առաջնորդի հայտարարությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելԷրդողանը պնդել է, որ Թուրքիան կավարտի հարավային սահմանին «անվտանգության գոտու» ստեղծումը