Թբիլիսի է ժամանել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, այսօր նրան ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ադրբեջանի կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հարևան երկրների վարչապետերը բանակցությունների ընթացքում գոհունակություն են հայտնել բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության զարգացման կապակցությամբ։
Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում Ասադովն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարները։