Բաքուն հայտնում է Քելբաջարում ականի պայթյունի մասին, կա մեկ զոհ

Ադրբեջանի ուժային կառույցները հայտնում են Քելբաջարում ականի պայթյունի մասին։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Պաշտպանության, Ներքին գործերի նախարարությունները հաղորդագրություն են տարածել, ըստ որի միջադեպը տեղի է ունեցել այսօր ժամը 18:00-ի սահմաններում՝ Քելբաջարի շրջանի Չիրագ տեղամասում, պայթյունի հետևանքով ութ մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդվում է մեկ զոհի մասին։

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ տուժածներից չորսը զինծառայողներ են։