Ռուսները և ուկրաինացիները հերթական անգամ գերիներ են փոխանակել

Ռուսական գերությունից ազատված ուկրաինացի զինծառայողները, 14 դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են 64 ռազմագերիների վերադարձնելու մասին:

Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի փոխանցմամբ, «տուն են վերադարձել մեր հերսները՝ սպաներ և շարքայիններ»:

Հաջողվել է ազատել նաև հունիսին Խերսոնում ռուսների կողմից ձերբակալված և «ատելության խոսք տարածելու» մեղադրանքով դատապարտված Միացյալ Նահանգների քաղաքացի Մուրեկեզի Սուեդիին:

Ռուսներն ուկրաինական կողմին են վերադարձրել են նաև 4 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները:

Ռուսական կողմն, իր հերթին, հայտնել է նախօրեին Դոնեցկի բանակի ինքնահռչակ կազմավորման «բանակի» 104 զինծառայողներին ուկրաինական գերությունից ազատելու մասին: Ըստ ռուսների, «նրանք ուկրաինական բանտերում դաժան վերաբերմունքի են ենթարկվել»:

Ռուսաստանը և Ուկրաինան վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար գերիներ են փոխանակում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել 50-ը 50-ի դիմաց սկզբունքով