Առնվազն 5 զոհ՝ Պերուի նախագահի փոփոխությանը հաջորդած հուզումների ընթացքում

Պերուում առնվազն 5 մարդ է զոհվել երկրի նախագահի փոփոխությանը հաջորդած բողոքի ակցիաների ու անկարգությունների հետևանքով։

Խորհրդարանը իմփիչմենթ էր հայտնել նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյին։ Նախագահի պաշտոնը ստանձնել էր փոխնախագահ Դինա Բոուլարտեն։

Բայց Պերուի տարբեր քաղաքներում ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել։

Դինա Բոուլարտեն հայտարարել է, որ ժողովրդի կամքին համաձայն՝ առաջիկա օրերին դիմելու է Կոնգրեսին 2024 թվականի ապրիլին համընդհանուր արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ։