ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Նյու Յորք

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կլինի Նյու Յորքում՝ մասնակցելու «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։

Արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։