Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վան Վենբինը այսօրվա ճեպազրույցում հայտնել է, որ նախօրեին Քաբուլի կենտրոնում հյուրանոցի վրա կատարված հարձակման հետևանքով 5 չինացի է վիրավորվել, մի քանի զինվորական և ոստիկանության սպա է զոհվել
Աֆղանստանում Չինաստանի դեսպանատունը դիմել է Աֆղանստանի թալիբան կառավարությանը՝ պահանջելով փրկել վիրավորներին, բազմակողմանի հետաքննություն սկսել, պատասխանատվության ենթարկել հարձակվողներին և հետագա միջոցներ ձեռնարկել Աֆղանստանում Չինաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Երկուշաբթի օրը զինված անձը կրակ է բացել Քաբուլի հյուրանոցում, որտեղ հաճախ են իջևանում չինացիները։ Հաղորդվում է 3 զոհի և 18 վիրավորի մասին։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։