Բելգրադում երկուշաբթի երեկոյան սերբ ազգայնականները ցույց են անցկացրել՝ աջակցություն հայտնելով Կոսովոյի հյուսիսային շրջանի սերբ բնակիչներին, որոնք արդեն մի քանի օր է փակ են պահում հիմնական մայրուղին։ Նրանք բողոքում են Կոսովոյի իշխանությունների վերջին որոշումների ու գործողությունների դեմ։
Բելգրադում ցուցարարները ծածանել են Սերբիայի ու Ռուսաստանի դրոշները, հայրենասիրական երգեր երգել, հայտարարել, որ Կոսովոն Սերբիայի անքակտելի մասն է ու այդպես էլ կմնա։
Սերբիան չի ճանաչում անջատված Կոսովոյի անկախությունը ու պաշտպանում է Կոսովոյի հյուսիսում բնակվող շուրջ 50 հազար սերբերին, որոնք չեն ընդունում Պրիշտինայի իշխանությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակոցներ, անկարգություններ. Կոսովոյում իրավիճակը կրկին սրվել է