«Մեծ յոթնյակի» երկրներն երեկ անցկացված առցանց գագաթնաժողովում խոստացել են շարունակել օգնել Ուկրաինային, հիմնականում հակաօդային պաշտպանության համակարգերով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել G7-ի առաջնորդներին օգնել Կիևին՝ ապահովելու տնտեսական և էներգետիկ անվտանգությունը և կոչ է արել Ռուսաստանին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և մինչ Սուրբ Ծնունդ սկսել զորքերի դուրսբերումը ուկրաինական տարածքներից։
«Ռուսաստանը կարող է սկսել իր զորքերը դուրս բերել Ուկրաինայից Սուրբ Ծննդյան օրը և դրանով իսկ ցույց տալ ագրեսիայից հրաժարվելու իր կարողությունը», - ասել է Ուկրաինայի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ խորհուրդը համաձայնել է 18 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրել Ուկրաինային 2023-ին