Հունաստանի իշխանությունները այսօր սառեցրել են կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված Եվրախորհրդարանի փոխնախագահ, Հունաստանի սոցիալիստական կուսակցության (PASOK) անդամ Եվա Կաիլիի ուենցվածքը։
ԵՄ օրենսդիր մարմնի շուրջ սկանդալը ծագել էր անցած շաբաթավերջին, այն բանից հետո, երբ Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ էր իրականացրել Բրյուսելում գտնվող 16 հասցեներում՝ չորս մարդու բերման ենթարկելով։ Խուզարկությունների ընթացքում մի շարք համակարգիչներ, ինչպես նաև 600 հազար եվրո կանխիկ գումար էր առգրավվել։
Բելգիացի իրավապահների պնդմամբ՝ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներից մի քանիսը այդ թվում կառույցի հույն փոխնախագահը կանխկին գումար և թանկարժեք նվերներ են ստացել Կատարի իշխանություններից։ «Այս շաբաթ Եվրախորհրդարանը պետք է քննարկի ԵՄ և Կատարի միջև ազատ վիզային ռեժիմ հաստատելու հարցը», - հիշեցնում է Reuters գործակալությունը։