Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «աննախադեպ ռազմական և ֆինանսական օգնության համար»։
Զելենսկին ասել է, որ այսօր կմասնակցի Մեծ յոթնյակի առցանց գագաթնաժողովին։
Սպիտակ տան հաղորդմամբ՝ Բայդենը հավաստիացրել է, որ աջակցությունը Ուկրաինային շարունակական է լինելու, նշելով, որ ԱՄՆ-ն առաջնահերթություն է համարում օգնել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։
Երեկ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ևս 275 մլն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա